Ինչպե՞ս դառնալ լիարժեք մասնագետ

Ողջույն հարգելի ընթերցող։ Շատ հաճախ ինձ հարցնում են, թե ինչպես սկսել սովորել այս կամ այն ծրագրավորման լեզուն և դառնալ լիարժեք մասնագետ։ Իհարկե, ժամանակի ընթացքում շատ եմ կիսվել այնպիսի նյութերով, որպեսզի հնարավորինս լավ պատկերացում ձևավորվի ուսանողների մոտ և հեշտ լինի կողմնորոշվել, թե որտեղից սկսել և ինչպես շարժվել առաջ։

Օրինակ՝ «Ո՞ր ծրագրավորման լեզուն սովորել», «Կուրսերն անցնելու ճիշտ հերթականությունը», «Ծրագրավորողի ճանապարհը», «Ձեր հարցերի պատասխանները» և այլն․․․

Վերջին նմանատիպ հարցը հղել էր Նորայրը.

Բարև հարգելի Գասպար: 1 շաբաթ է ինչ սկսել եմ ծրագրավորում սովորել և կա նպատակ մասնագիտանալ: Ձեր փադքասթն էի լսում և այսպիսի մի բան հետաքրքրեց: Փադքասթի մեջ ասում Եք, որ PHP-ում հասել եք բարձր մակարդակի ու քանի որ ես նույնպես հետաքրքրված Եմ PHP-ով, ապա հետաքրքրեց Ձեր անցած ուղին: Շնորհակալ կլինեմ Եթե Ինֆորմացնեք, թե ինչից Եք սկսել և ինչպես հասել այդ մակարդակին: Կանխավ շնորհակալություն:

Իմ անցած ուղին

Այժմ կկիսվեմ իմ փորձով, որը կարծում եմ նույնպես օգտակար կլինի և կկարողանաք օգտակար հետևություններ անել։ Իրականում չեմ հիշում այս ամենի մասին նշել եմ ինչ որ տեղ նախկինում, թե ոչ, ամեն դեպքում, կարծում եմ շատ կարևոր ինֆորմացիա է սկսնակների համար։

Ի սկզբանե, երբ որ դեռ նոր էի սկսում սովորել, նպատակ դրեցի իմ առջև, որ ինտերնետ խանութ պատրաստելով սովորեմ PHP։

Պլանավորում

Բնականաբար, եթե ստացվեր, ապա այլ տեսակի կայքեր պատրաստելն ավելի հեշտ կլիներ։ Սկսեցի սովորել և համատեղ պատրաստել բազմաֆունկցիոնալ ինտերնետ խանութ։

Մի քանի ամսվա ընթացքում արդեն տիրապետում էի որոշակի հիմք հանդիսացող գիտելիքներին և ի վերջո ստացվեց ստանալ լիարժեք, բազմաֆունկցիոնալ ինտերնետ խանուտ, որի հիման վրա էլ, կարելի է ասել, սովորեցի PHP-ն։ Այսինքն՝ ընկալեցի ֆունդոմենտալ հիմքը, որը թույլ էր տալիս ստանալ գրեթե ցանկացած բարդության մեխանիզմներ։

Իհարկե, ժամանակի ընթացքում, երբ որ պատրաստում էի այլ տեսակի կայքեր, ավելի ու ավելի էի կատարելագործվում տվյալ բնագավառում, ձեռք բերելով ավելի կայուն փորձ։

Ինտերնետ խանութն այդպես էլ չթողարկեցի, սակայն յուրացրեցի այն ամենն, ինչը որ անհրաժեշտ էր յուրացնել։

Նախնական ժամանակահատվածում փորձեք ընկալել հիմքը, աշխատանքի մեխանիզմը, որպեսզի կարողանաք ստանալ Ձեզ անհրաժեշտ արդյունքը, թեկուզ և օգտվելով տեղեկատուներից, այնպես, ինչպես HTML թեգերի կամ CSS հատկությունների ժամանակ է երբեմն պետք գալիս օգտվել տեղեկատուներից, որովհետև ոչ մի ծրագրավորման լեզվում հնարավոր չէ հիշել բոլոր մեթոդների, հատկությունների, ֆունկցիաների անունները և այլն․․․

Միանշանակ, նախնական շրջանում անհրաժեշտ է ընկալել հիմքը։

Իմ տարիների փորձից ելնելով, պատրաստել եմ բավականին բովանդակալից կուրս, որը կոչվում է «PHP - մակարդակ 1»։ Այն կարող եք գտնել Galent.am կայքում՝ ծրագրավորում բաժնում։

Կուրսում առկա գիտելիքները յուրացնելով, կունենաք կայուն հիմք, որը թույլ կտա ավելի ինքնավստահ շարժվել առաջ և ավելի հեշտությամբ մասնագիտանալ որպես PHP Back-End ծրագրավորող, խորանալով տվյալ բնագավառում այնքան, որքան ցանկանում եք։

Այս պահին PHP-ի վերաբերյալ պատրաստվում է նաև ավելի խորացված կուրս, որն ունի «PHP - մակարդակ 2» անվանում։ Տվյալ կուրսից այժմ հասանելի է 2 մինի-կուրս։ Մոտակա ամիսների ընթացքում կթողարկվի նաև 3-րդ մինի-կուրսը, որի ընթացքում կպատրաստենք բազմաֆունկցիոնալ ինտերնետ խանութ։

Եթե ցանկանում եք դառնալ PHP Back-End ծրագրավորող, ապա նշեմ, որ կա բավականին մեծ պահանջարկ։
Եթե օգտակար էր այս նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ։ Հաջողություններ եմ մաղթում։


18.04.2017
7315