Կուրսերի առանձին վաճառք

Ողջույն հարգելի հետևորդ, տեղեկացնեմ, որ այժմ արդեն կա կուրսերն առանձին գնելու հնարավորություն:

Գնեք ամբողջական կուրսերն առանձին-առանձին

2015 թ․-ից սկսած, երբ դեռ նոր էր թողարկվել պրոյեկտը, մինչ օրս Galent.am օնլայն կրթահամալիրն աշխատում էր հետևյալ մեխանիզմով. օգտվողները կայքում առկա բոլոր կուրսերին մուտք ունենալու համար, այսինքն՝ բոլոր վճարովի վիդեոդասերն օնլայն դիտելու համար վճարում էին ամսեկան կտրվածքով ինչ որ սիմվոլիկ գումար և սովորում այնքան ամսով, որքան որ ցանկանում էին։

Հիմա էլ է գործում այդ մեխանիզմը, բայց 2018 թ․-ից արդեն հնարավոր է գնել ամբողջական կուրսերն առանձին-առանձին, ներբեռնել դրանք և ունենալ հավերժ:

Օրինակ՝ «JavaScript մակարդակ 1» ամբողջական կուրսն իր մեջ ներառում է JavaScript սկսնակների համար, jQuery գրադարան, jQuery UI գրադարան և AJAX մինի-կուրսերը։

Կամ «Ադապտացվող դիզայն» ամբողջական կուրսն իր մեջ ներառում է HTML5 խորացված, CSS3 խորացված և Ադապտացվող դիզայն մինի-կուրսերը և այդպես շարունակ...

Կուրսերի առանձին վաճառք

Բոլոր ամբողջական կուրսերը կարող եք գնել և ներբեռնել GALENT խանութից: Մաղթում եմ արդյունավետ ուսման ընթացք:


27.04.2018
2504