Ծրագրավորում երեխաների համար

21-րդ դարի ամենապահանջված մասնագիտությունը՝ ծրագրավորում, կարելի է սովորել արդեն վաղ հասակից։ Դրա համար արդեն կա անհրաժեշտ գործիքակազմ և ստանդարտներ։ Մշակված են համապատասխան կրթական ծրագրեր, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում։

Այդպիսի կրթական ծրագրեր 8-12 տարեկան երեխաների և 13-16 տարեկան պատանիների համար կան նաև մեզ մոտ՝ Galent.am օնլայն կրթահամալիրում։ Փորձենք հասկանալ, թե ինչ ծրագրերի և լուծումների մասին է խոսքը: Դրա համար մի փոքր անդրադառնանք պատմությանը:

Պատմություն

Տարիներ առաջ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում (MIT) սկսեցին մշակել այնպիսի կրթական լուծումներ, որոնց շնորհիվ երեխաները կարողանում են սովորել ծրագրավորման հիմունքները ինտերակտիվ եղանակով։ Այդ կրթական լուծումները ստեղծելու և դրանք զարգացնելու համար աջակցում են նաև IT ոլորտի առաջատար ընկերությունները: Մշակված մեթոդները խաղային բնույթի են (play-method of learning), այդ իսկ պատճառով երեխաների համար ավելի հետաքրքիր է դառնում ամբողջ ուսման ընթացքը տարբեր լուծումներ ստանալիս։ Հիմքային ներդրում ունեցավ այդ կրթական ծրագրերը մշակելու հարցում Google-ը՝ մշակելով ծրագրային ապահովում բլոկային ծրագրավորման (Block-based programming) համար, որի շնորհիվ էլ MIT-ից բացի նաև այլ կառույցներում սկսեցին մշակել տարբեր կրթական լուծումներ, որպեսզի երեխաների համար հասանելի լինի ծրագրավորում սովորելը։

Երեխաների և պատանիների համար

Ամռանը 2 ամսով կազմակերպեցինք STEAM մոդելով մշակված ծրագրավորման և ռոբոտաշինության դասընթացներ 8-12 տարեկան երեխաների և 13-16 տարեկան պատանիների համար։ 8-12 տարեկաններին հետաքրքրում էր ինչպես ծրագրավորումն, այնպես էլ ռոբոտաշինությունը: Հասցրեցինք ուսումնասիրել ծրագրավորման հիմունքները Block-based ծրագրավորման շրջանակներում և սովորեցինք կիրառել ծրագրավորման տարբեր լուծումներ ռոբոտաշինության ոլորտում՝ տալով տրամաբանական հրամաններ ԱԹՍ-ներին:

Նույնիսկ հասցրեցինք ուսումնասիրել Python ծրագրավորման լեզուն, որը երեխաներից շատերի մոտ լավ էր ստացվում և չէին դժվարանում։ Ընդհանուր ցուցաբերած արդյունքները անսպասելի գոհացնող էին, իսկ փորձը ցույց տվեց, որ փոքրերը հեշտ են ընկալում և ավելի աշխույժ էին դասընթցների ժամանակ։

Դասընթացներից մեկի ժամանակ մեզ հյուր եկան Հանրային հեռուստաընկերությունից և նկարահանեցին որոշ մանրամասներ կրթական ծրագրի և դասընթացների վերաբերյալ։

Հանրային հեռուստաընկերությունը Galent.am-ի մասին

Երեխաներից մի քանիսի՝ Ռաֆաելի, Էրիկի, Ալեքսի և Արտակի ստացած արդյունքները նկարահանել ենք, որտեղ բացատրում են, թե ինչ են ստեղծել և ինչի համար:

Ռաֆաել

Ռաֆայելը ստեղծել է 6 խաղ, որոնք բավականին պահանջված են:

Հանրային հեռուստաընկերությունը Galent.am-ի մասին

Էրիկ

Էրիկը ստեղծել է 2 խաղ, որոնք հայտնի են գրեթե յուրաքանչյուրին։

Հանրային հեռուստաընկերությունը Galent.am-ի մասին

Ալեքս

Ալեքսը ծրագրավորման միջոցով ստեղծել է խաղ, որտեղ հերոսը հենց ինքն է։

Հանրային հեռուստաընկերությունը Galent.am-ի մասին

Արտակ

Արտակին դուր է գալիս դրոնաշինությունը, ունի նաև իր սեփական ԱԹՍ-ն։ Նա պատմում է, թե ինչպես է ծրագրավորել ԱԹՍ-ին։

Հանրային հեռուստաընկերությունը Galent.am-ի մասին

Իսկ 13-16 տարեկան պատանիների հետ այս ամենը նույնպես ուսումնասիրեցինք, նաև հասցրեցինք ծանոթանալ վեբ ծրագրավորմանը։ Պատանիներին ավելի շատ հետաքրքրում էր ծրագրավորումը որպես այդպիսին, դրա համար ուսումնասիրում էինք հիմանակնում Python ծրգրավորման լեզուն և դրա կիրառությունը ռոբոտաշինության բնագավառում, իսկ ինժեներական աշխատանքների համար շատ ժամանակ չտրմադրեցինք, ինչպես դա արել էինք փոքրերի դասընթացների ժամանակ, փոխարենը սկսեցինք ավելի շատ կենտրոնանալ վեբ ծրագրավորման վրա, քանի որ շատերին հենց այդ ուղղվածությունն էր հետաքրքրում:

Մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին ավելի խորացված դասընթացներին մասնակցելու վերաբերյալ և շարունակեցին իրենց ուսումը մեզ մոտ։ Իսկ 13-16 տարեկանների մոտ մասնագիտական ուղղվածությամբ խորանալ նույնիսկ ավելի հեշտ է ստացվում, քան տարիքով ավելի մեծերի մոտ։

Այս ամենից կարող ենք անել հետևություններ այն մասին, որ վաղ հասակից ծրագրավոման և առհասարակ տեխնոլոգիաների աշխարհում խորանալը կամ գոնե 1-ին քայլեր անելն ավելի նպատակահարմար է, քանի որ մեծ տարիքում համեմատաբար ավելի դժվար է լինում սովորելը։ Վաղ հասակում հետաքրքրության, մոտիվացիայի, աշխուժության կամ ընկալելու հետ կապված խոչընդոտներ չեն լինում հիմնականում, ինչը չի կարելի ասել տարիքով մեծերի մասին։

Սա չի նշանակում, որ տարիքով մեծերի համար չէ ծրագրավորումը։ Ծրագրավորում կարող է սովորել ցանկացած մարդ, ցանկացած տարիքում։ Պարզապես լավ ծրագրավորող դառնալու համար երկար ճանապարհ է պետք անցնել, պետք է սիրել այդ մասնագիտությունը, այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար է սկսել այդ ճանապարհը դեռ վաղ հասակից։

Դեռ մանուկ հասակից ավելի հեշտ է ներգրավել երեխային ինժեներիայի մեջ և զարգացնել նրա մոտ տեխնիկական ուղղվածության նկատմամբ հակումն ու ինժեներական մտածելակերպը։

Երեխաների և պատանիների համար նախատեսված կրթական ծրագրերին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ՝ steam.galent.am


12.10.2021
3453