Ի՞նչ ծրագիր ընտրել կոդ գրելու համար
Կոդ գրելու համար նախատեսված ծրագրեր` IDE (Integrated Development Environment) շատ կան, որնց անվանում են նաև code editor կամ text editor: Ինչ ծրագիր էլ որ ընտրեք, կարևոր է, որ այն 1-ին հերթին հարմար լինի Ձեզ և արդյունավետ կարողանաք աշխատել։ Դրա համար կարող եք փորձել մի քանիսը և կատարել ընտրություն։
Կոդ գրելու ծրագրերը հիմնականում ունենում են նպատակային կիրառություն, իսկ որոշ ծրագրեր կարելի է համարել նաև ունիվերսալ, բայց սա հարաբերական է ասված: Եթե խոսքը գնում է վեբ ծրագրավորման մասին, հավանաբար լսած կլինեք հետևյալ ծրագրերի մասին՝ Brackets, Sublime Text, Visual Studio Code (VS Code), Atom, WebStorm և այլն․․․
Եթե աշխատելու եք Python ծրագրավորման լեզվով ու այնպիսի լուծումների վրա, ինչպիսիք են Machine learning, AI, ապա PyCharm-ը հենց դրա համար է նախատեսված: Եթե Android-ի համար App եք ստեղծելու, ապա անհրաժեշտ է օգտագործել Android Studio-ն, որը ստեղծվել է IntelliJ IDEA-ի հիմքով: IntelliJ IDEA-ն հարմար է նաև Java-ի համար, չնայած նրան, որ VS Code-ը նույնպես հարմար է Java-ի համար։ Windows-ի համար ծրագրեր ստեղծելիս Microsoft-ն առաջրկում է Microsoft Visual Studio ծրագիրը, որը .NET և C++ ծրագրավորողների համար է հարմար։ Իսկ Swift ծրգրավորման լեզվի համար, որն օգտագործվում է Apple ընկերությունում, հնարավոր է օգտագործել նաև VS Code կամ Atom ծրագրերը, չնայած նրան, որ դրա համար Apple-ը նախատեսել է Xcode ծրագիրը:
Յուրաքանչյուր ծրագիր տարբերվում է իր առանձնահատկություններով: Оրինակ՝ կուրսերի ձայնագրության ժամանակ ի սկզբանե օգտագործվել է Brackets ծրագիրը, որը տարբերվում է իր պարզությամբ և սկսնակների համար իդեալական գործիք է: Սակայն Adobe ընկերությունը հայտարարեց, որ այլևս չի սպասարկում ծրագիրը, հետևաբար հարկավոր է մեկ այլ ծրագիր ընտրել, քանի որ Brackets-ը լինում է օգտագործել, բայց ծրագրի համար այլևս թարմացումներ չեն լինելու։ Հնարավոր է հետո փոշմանեն, ո՞վ գիտի, բայց ավելի լավ կլինի, որ փոշմանեն, քանի որ հաջող ծրագիր էր: Պատճառը հավանաբար նրանում էր, որ ծրագրի միջոցով հեշտությամբ հնարավոր էր աշխատել .psd ֆորմատի ֆայլերի հետ, իսկ վեբ դիզայնի ոլորտում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան և UI/UX նախագծման ժամանակ Photoshop-ի փոխարեն արդեն շուտվանից օգտագործվում են այլ ծրագրեր՝ Adobe XD, Figma, Sketch և այլն...
Որպես հնարավորինս ունիվերսալ և տարածված ծրագրեր կարելի է ընտրել VS Code և Atom ծրագրերը։ Ինչո՞ւ է կարևոր ծրագրի տարածված լինելն այս հարցում: Որոհտև ինչքան տարածված է լինում ծրագիրը, այնքան շատ ծրագրավորող է մասնակցում տվյալ ծրագրի համար տարբեր Extension-ներ մշակելով (եթե ծրագիրը թույլ է տալիս իհարկե), ինչի շնորհիվ ավելի բազմաֆունկցիոնալ է դառնում ծրագիրը:
Կայքում կարող եք գտնել կուրս, որը վերաբերվում է VS Code ծրգրի հիմնական կարգավորումներին՝ VS Code։ Կուրսն անցնելուց հետո կկարողանաք Ձեզ հարմարեցնել ծրագիրը՝ կարգավորելով այն, որի շնորհիվ կբարձրացնեք Ձեր արդյունավետությունը։
Իսկ եթե ցանկանաք օգտագործել Atom-ը, ապա կկարողանաք նաև կարգավորել դա, քանի որ ծանոթ կլինեք արդեն VS Code-ի կարգավորումներին, իսկ նմանատիպ կարգավորումներ հասանելի են նաև Atom-ում:
Ծրագրավորում երեխաների համար
Կուրսերի առանձին վաճառք
Ինչպե՞ս դառնալ լիարժեք մասնագետ