Աջակցություն պատերազմից տուժած զինվորներին

Հայ զինվոր

Պատերազմի հարգելի մասնակիցներ, եթե պատերազմի հետևանքով ձեռք եք բերել հաշմանդամություն կամ պարզապես տուժել եք ֆիզիկապես, մեզ մոտ կարող եք սովորել անվճար՝ մասնագիտանալով IT ոլորտում: Գրանցվել կարող եք այստեղ:

Աջակցություն պատերզամից տուժածներին

Ո՞Ւմ համար է այս նախաձեռնությունը

Իրականում, այո, ծրագիրը մշակված է նրանց համար, ովքեր տուժել են պատերազմի հետևանքով։ Սակայն շատերն են դիմում ծրագրին մասնակցելու համար, ովքեր չեն մասնակցել պատերազմին, բայց տուժել են պատերազմի հետևանքով, օրինակ՝ կորցրել են իրենց տունը: Մենք չենք մերժում ոչ մեկին:

Սիրելի հայրենակիցներ, մեծ սիրով կաջակցենք բոլորին, ովքեր դրա կարիքը իսկապես ունեն, համեցեք։ Գրանցվել կարող եք այստեղ:

Երբ մարտական գործողություններ էին ընթանում, զինվորներն իրենց գործով ապացուցեցին, թե ինչքանով են պատրաստ պաշտպանել հայրենիքը և ժողովրդին թշնամուց՝ կատարելով անհնարինը։ Այժմ, բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել մարտական գործողություններին, իրենց հերթն է գործով ապացուցել, թե ինչքանով են պատրաստ աջակցել նրանց, ովքեր աջակցում էին իրենց...

Սրտացավ հայրենակիցներ, տեղեկացրեք այս մասին նրանց, ովքեր իսկապես աջակցության կարիք ունեն այսօր:

Բայց միևնույնն է, ինչ էլ որ անենք մեր առյուծների համար, բավարար չէ...

IT ոլորտի որևէ մասնագիտական ուղղվածություն կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ մեր հերոսների կյանքում՝ իրենց ապագան կառուցելու և գունավոր կյանքով ապրելու հարցում:


18.01.2021
3268