Կա՞ արդյոք կրթության պատվիրատու

Ողջունում եմ Ձեզ իմ բլոգում հարգելի ընթերցող: Շատ կարևոր թեմայի կցանկանամ անդրադառնալ այս նյութի շրջանակներում, որը կարող է փոխել ճակատագրեր:

Creativity

Երկար ժամանակ է, ինչ Galent.am պրոյեկտի բազային՝ այսինքն նրանց ովքեր բաժանորդագրվել կամ անդամագրվել են կայքում, տեղեկատվական նամակներ չեմ ուղարկել։

Այս նյութը տեղադրում եմ իմ բլոգում ոչ թե այն պատճառով, որ բոլոր նրանք, ովքեր օգտվել և օգտվում են Galent.am կրթահամալիրից, չկոտրեն իրենց հույսերը բավարար մակարդակի կուրսեր չլինելու պատճառով։ Գաղտնիք չէ, որ շատ շատերը հասկանում են միայն հայերեն, իսկ հայերեն լեզվով որակյալ, իսկապես անհրաժեշտ, 21-րդ դարին համապատասխան ուսուցողական ինֆորմացիան շատ քիչ է, ցավոք սրտի։

Այս հարցը կարծում եմ պետք է հուզի հիմնականում արական սեռի ներկայացուցիչներին, ուսուցիչներին։ Իսկապես լավ ուսուցչուհիները շատ քիչ են, ցավոք սրտի իհարկե․․․

Որ մինչ օրս մակարդակ 2-ին վերաբերվող կուրսեր դեռ չեն թողարկվել, դա ունի իր պատճառահետևանքային կապերը։ Կարող եք շարունակել ձեր ուսումը՝ օգտվելով նաև այլ ռեսուրսներից, նաև YouTube-ում՝ անվճար, ռուսերեն էլ, անգլերեն էլ։ Այսօր արդեն հայալեզու կրթական համակարգում մի շարք ԲՈՒՀ-եր, դպրոցներ և կրթական հաստատություններ դասավանդում են այն ամենն ինչը սկիզբ է առել GALENT պրոյեկտից։

Դա իհարկե ողջունելի է, քանի որ շատերը հասկանում են միայն հայերեն։ Բայց իմ կարծիքով մրցակցությունը պետք է կայանա ոչ թե նրանում, թե ինչքան կրթական հիմնարկներ կան, այլ նրանում, թե ով ավելի լավ կդասավանդի, քանի որ դասավանդման հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ուսանողը հնարավորինս արագ և մատչելի եղանակով ընկալի այս կամ այն գիտելիքն ու փորձը։ Այլ ոչ թե ուսանողից «քամեն» նրա դիպլոմային աշխատանքները կամ այլ քննական աշխատանքներ ու կիրառեն տարբեր նպատակներով` ուսանողին խոստանալով ինչ որ դիպլոմ դրա փոխարեն, որի համար մեծամասնությունն անիմաստ վճարում է մեծ գումարներ։

Կրթության պատվիրատուն

Coworking

Այժմ կփորձենք հասկանալ, թե որն է կրթության հիմնական նպատակը և կա՞ արդյոք կրթության պատվիրատու, թե՞ ոչ։

Օրիգինալ LOFT-ը չէ, այլ կիսաիգական և կիսաարական սեռի անպատասխանատու ղեկավարական անձնակազմից բաղկացած LOFT-ը, որը գտնվում է հայաստանում, ի սկզբանե չեմ սիրել ու ոչ էլ հաճախում եմ։ Սակայն շատ կարևոր մի թեմայով որոշ ժամանակ առաջ մասնակցություն ունեցա այդ LOFT-ում կազմակերպված «ո՞վ է կրթության պատվիրատուն» միջոցառմանը, որի կազմակերպիչներից և խոսնակներից մեկը «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էր։ Ինչպես կազմակերպիչների ու մնացած բոլոր մասնակիցների համար, այնպես էլ ինձ համար հետաքրքիր էր գտնել մի շարք հարցերի պատասխաններ, քանի որ ինքս էլ մեծ ներդրում ունեմ հայալեզու կրթական համակարգում։ Վստահ եմ, որ այս նյութն ընթերցելուց հետո, կկարողանաք գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք քաոսը կվերածեն ներդաշնակության, եթե իհարկե տեղ գտել է քաոսը Ձեր կյանքում:

Գաղտնիք չէ, որ օնլայն ուսուցումը գնալով ավելի ու ավելի լայն տարածում է գտնում, քանի որ բարձր տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը: Բայց մյուս կողմից սովորաբար մարդիկ անջատված են լինում իրարից ու դա, ըստ երևույթի, բացասական հետևանքներ է ունենում...

Քանի որ հայալեզու լսարանին ուղղված իմ ներդրումները միայն galent.am պրոյեկտի շրջանակներում է ու այն օնլայն ուսուցում է իրենից ներկայացնում դեռևս միայն վեբ տեխնոլոգիաների ոլորտում ու ինչպես բոլորին, այնպես էլ ինձ հետաքրքրում էր Փախչանյանի կարծիքն այն հարցի շուրջ, թե ինչպիսին կլինի ուսուցումն ապագայում։

Նրա պատասխանից ընդգծեցի այն, որ ուսուցումը/ուսումը դա համայնք է՝ community։ Իսկ եզրակացություններ, որոնք արեցի այդ քննարկումներից, ստեղծեցին նոր գաղափարներ ու պատճառ հանդիսացան նոր սերնդի կրթական համակարգ ստեղծելու պլաններ մշակելուն։

Community

Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ամենի մասին տեղեկացված լինելուց հետո։ Կրթության պատվիրատուն ոչ ռազմական հաստատություններն են, ոչ մասնավոր կառույցներն են, որոնք զբաղվում են զենք արտադրելով, ոչ պետություններն են, որոնք որոշակի պատճառահետևանքային կապերից հետո պատմության ընթացքում հիմնադրվել են արհեստական ձևով, այլ հենց յուրաքանչյուր անձն է կամ զույգը կամ ընտանիքը, ով ստանում է կրթություն, որպեսզի ինքն իրեն կարողանա ապահովագրել այն շրջակա միջավայրում, որտեղ գտնվում է՝ առանց կախվածություն ունենալու տվյալ երկրի օրենքներից և այլն․․․

Ոչ թե որտեղ սովորել կամ որտեղ աշխատելու համար, այլ յուրաքանչյուր հնարավորությունից քաղել օգտակարն ու հարթել սեփական իսկ ճանապարհները՝ չունենալով կախվածություն շրջակա միջավայրի կարծիքներից ու թվային միջավայրի ինֆորմացիոն աղբից, ձևավորելով սեփական իսկ կարծիքներն ու աշխարհայացը։ Սա է հիմնական նպատակը կրթվելու, կրթված լինելու։ Կրթված ու բանիմաց մարդկանց համար իհարկե, ովքեր ունեն առողջ դատելու ունակություն, անհետաքրքիր է շփվել անկիրթ ու անգրագետ մարդկանց հետ, ովքեր նույնիսկ 2 բառ չեն կարողանում իրար կպցնել այսպես ասած ու ում խորը համոզմունքները նույնիսկ խանգարում են զարգանալուն ու համապատասխանելուն 21-րդ դարին, երբ փոփոխությունները տեղի են ունենում հրթիռային արագությամբ։

Բայց մյուս կողմից էլ օնլայն բիզնեսը թույլ է տալիս ձեռք բերել որոշակի ֆինանսական անկախություն, ճանապարհորդել զույգերով, մենակ կամ ընտանիքով՝ չլինելով շղթայված ինչ որ կոնկրետ գեոլոկացիային։ Սա իհարկե այնպիսի հնարավորություն է, որ պատմության ընթացքում կարելի է ասել չի եղել։ Այդպիսի հետաքրքիր ժամանակահատվածում ենք ապրում մենք շատ շուտվանից արդեն։

Բացի դրանից, կցանկանայի նշել նաև, որ եթե ձեզ պարզապես ինչ որ կայք է անհրաժեշտ, դրա համար պարտադիր չէ սովորել ծրագրավորում։ Կան մի շարք ժամանակակից կոնստրուկտորներ, որոնց միջոցով շատ արագ կարող եք ընտրել պատրաստի նախագծերի լուծումներ, փոփոխել պարունակությունը և ստանալ ինչ որ նպատակահարմար արդյունք։ Օրինակ՝ WIX, Tilda և այլն․․․

Ինչքանով որ ես հասցրեցի ծանոթանալ, Tilda-ն բավականին հաջող կոնստրուկտոր էր: Նաև իր կարծիքն էր թողել այսպես ասած գործից հասկացող մարդ․

Тильда меняет современное представление о дизайне. Создавая сайт, я чувствую свободу повествования, думая лишь о содержании и не думая об инструментах.
- Ярослав Шуваев
Product Owner Alfa-Mobile в Альфа-Банк

Օրինակ՝ կան մի շարք ընկերություններ, որոնք ունեն շատ աշխատակիցներ, բայց քիչ եկամուտներ ու ստանում են նույն արդյունքը, ինչը որ ստանում է ենթադրենք ինչ որ թիմ կամ ընկերություն, որտեղ կան քիչ, բայց որակով աշխատակիցներ՝ թեկուզ և ֆրիլանս կարգավիճակով։

Մի խոսքով, այստեղ այսքանով եզրափակում եմ, հավանաբար ընթացքում կտեղադրեմ նյութ նաև այն մասին, թե ինչպես աշխատել որպես ֆրիլանսեր կամ ինչպես աշխատել ֆրիլանսերների հետ՝ չլինելով շղթայված կոնկրետ գեոլոկացիային։

Իսկ ինչ վերաբերվում է աշխատանք փնտրելուն, ապա աշխատանք միշտ էլ կարելի է փնտրել և գտնել: Դա կարծում եմ պարզից էլ պարզ է։

Վերջաբան

Իրականում, 2015 թվականին՝ երբ թողարկվեց galent.am օնլայն կրթահամալիրն ու մի քանի այլ պրոյեկտներ, բացվեց ուսանողներին սպասարկելուն, ինքնակատարելագործվելուն և ինքնազարգացմանը նպաստող խումբ Facebook-ում (խումբը փակվեց նույն թվականին և փոխարենը բացվեց Community - community.galent.am): Այդ ժամանակ բոլոր ներդրված ջանքերը Հայաստանում ռեվոլուցիոն փոփոխությունների հիմք և պատճառ հանդիսացան:

Բացվեցին մի շարք որակյալ կրթօջախներ, դպրոցներ, թողարկվեցին շատ զարմանահրաշ և ունիկալ սթարթափներ թե Հայաստանում, թե միջազգային շուկայում: Շատերն ինքնակատարելագործվեցին և զարգացան որպես անձ ու նույնպես որոշ բարձունքների հասան։


13.11.2017
4309