Դոմեյնային հասցեներ .am տիրույթում 8000 դրամով

Այժմ արդեն կարելի է գրանցել դոմեյնային հասցեներ .am տիրույթում 8000 դրամով, 12000-ի փոխարեն:

Ինչպե՞ս

Դոմեյնային հասցեներ 8000 դրամով, 12000-ի փոխարեն

Ժամանակին, երբ բոլոր ռեգիստրարները գրանցում էին 12000 դրամով դոմեյնային հասցեներ .am տիրույթում, հայտնվեց մի ռեգիստրար՝ key.am, ով գրանցման համար պահանջում էր տարեկան 8000 դրամ, 12000 դրամի փոխարեն:

Հավանաբար շատերն այդ ժամանակ օգտվեցին այդ ձեռնտու առաջարկից, այդ թվում նաև ես։ Այնուհետև նույն ռեգիստրարի մոտ գինը բարձրացավ՝ դառնալով 9500 դրամ, 8000-ի փոխարեն, բայց քանի որ ես այդ ժամանակ գրանցել էի դոմեյնային հասցե, գնի թանկացումը չազդեց ինձ վրա ու հետագայում նույնպես կարող էի գրանցել 8000 դրամով։

Որոշ ժամանակ անց, երբ որ ցանկանում էի բոլոր դոմեյնային հասցեները, որոնք գրանցված են .am տիրույթում, տեղափոխել այդ ռեգիստրարի մոտ մեկ այլ ռեգիստրարից՝ reg.am, ինձ հարցրեցին պատճառը տեղափոխման։ Նշեցի, որ այնտեղ 8000 դրամով են հաշվում, 12000-ի փոխարեն, իսկ դոմեյնային հասցեները շատ են։ Պատասխանեցին, որ գործում է զեղչային համակարգ ու այսուհետ հնարավոր կլինի 8000 դրամով գրանցել դոմեյնային հասցեներ, միայն թե չտեղափոխեմ։

Բնականաբար համաձայնվեցի, որպեսզի ազատվեմ ավելնորդ աշխատանքներից՝ կապված տեղափոխման հետ։ Բայց, այսպես, թե այնպես, մնում եմ նույն կարծիքին։ Ինչպես «Դոմեյն և Հոսթինգ» կուրսում էի նշել, ավելի նախընտրելի է վճարել մի քիչ թանկ, բայց հուսալի և փորձառու ռեգաստրարի մոտ գտնվեն դոմեյնային հասցեները, քան վճարել քիչ, բայց ընթացքում առընչվել մի շարք խնդիրների հետ։

Միշտ օգտվել եմ reg.am ռեգիստրարի ծառայություններից ու չեմ դժգոհել։ Ստացվեց այնպես, որ key.am ռեգիստրարի ծառայություններն էլ գոհացրեցին: Այնպես որ, եթե ինձանից խորհուրդ հարցնեն, թե որտեղ կարելի է գրանցել դոմեյնային հասցեներ .am տիրույթում, երկու ռեգիստրարներին էլ խորհուրդ կտամ, երկուսն էլ որակյալ ծառայություններ են մատուցում:

Այսպիսով, եթե ունեք գրանցած մի քանի դոմեյնային հասցեներ .am տիրույթում, կարող եք կապվել ռեգիստրարի հետ և հարցնել զեղջի կիրառման հնարավորության մասին։ Ամենայն հավանականությամբ չեն մերժի, հակառակ դեպքում կարող են հաճախորդ կորցնել։

Իսկ այն փաստը, որ մնացած դոմեյնային հասցեների հետ համեմատած .am տիրույթում գինն ավելի թանկ է, դա ռեգիստրարներից այդքան էլ կախված չէ, քանի որ amnic-ն է մինիմալ գումար պահանջում ռեգիստրարներից։ Այսինքն՝ դոմեյնային հասցեների թանկ լինելը .am տիրույթում, հիմնականում կախված է amnic-ից, իսկ թե ինչի է դա այդպես, միակ բացատրությունը երևի թե սա է․ սա Հայաստանն է:


07.12.2016
4649