Թեստերի և սերտիֆիկատների մասին ողջ իրականությունը

Գաղտնիք չէ, որ ցանկացած մարդ, ցանկացած ժամանակ կարող է ձեռք բերել ցանկացած սերտիֆիկատ, դիպլոմ, վկայական, հավաստագիր և այլ․․․

Եթե այդպես է, ապա ի՞նչ արժեք ունի այդ դեպքում ցանկացած տեսակի թուղթ-թղթաբանություն, սկսած սերտիֆիկատներից մինչև դիպլոմ:

Թեստեր

Galent quiz

Ինչպես ցանկացած ուսումնական հաստատության քննությունները, այնպես էլ այս օնլայն կրթահամալիրի կողմից տրամադրվող թեստերը, հետապնդում են նույն նպատակը: Դրանք առաջին հերթին նախատեսված են նրա համար, որպեսզի ուսանողները կարողանան ստուգել իրենց գիտելիքներն, այս կամ այն կուրսերն անցնելուց հետո:

Գաղտնիք չէ իհարկե, որ ինչպես ԲՈՒՀ-երում, այնպես էլ այստեղ, կարելի է շրջանցել կանոնները, օգնության կանչել ինչ որ մեկին և ոչ արդար եղանակով հանձնել թեստերն ու ձեռք բերել սերտիֆիկատ։

Հետևաբար, թեստեր կամ քննություն հանձնելու հիմնական նպատակը ոչ թե սերտիֆիկատ ձեռք բերելն է, այլ գիտելիքներ ստուգելը:

Սերտիֆիկատ

Galent certificate

Իսկ ի՞նչ երաշխիք ունի սերտիֆիկատը կամ դիպլոմը, երբ դրա կեղծ լինել-չլինելու հարցում ոչ մեկ չի կարող վստահ լինել:

Ըստ երևույթի, սերտիֆիկատը կամ դիպլոմը պետք է խոսի այն մասին, որ տվյալ անձը մասնակցել է համապատասխան դասընթացների, ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ, այնուհետև հանձնել է քննություն, տվյալ պարագայում թեստեր: Այսինքն՝ տիրապետում է անհրաժեշտ գիտելիքներին:

Պետք է խոսի դրա մասին, այսինքն՝ պետք է լինի այդպես, բայց այդպե՞ս է արդյոք: Իհարկե, ոչ մի խելացի գործատու չի հիմնվի դիպլոմների կամ սերտիֆիկատների վրա։ Իհարկե, կարող է դիտվել որպես առավելություն, ամեն դեպքում, հիմք հանդիսանալ չի կարող, հատկապես IT ոլորտում:

Պատկերացրեք, դուք եք գործատուն, անկախ տարբեր տեսակի թղթաբանության առկայությունից, ինքներդ չե՞ք ստուգի աշխատակցի գիտելիքներն ու ունակությունները։ Իհարկե կստուգեք ձեր մեթոդներով, ինչպես դա անում են գրեթե բոլոր առաջատար IT ընկերություններում:

Կան առաջատար կազմակերպություններ աշխարհի մասշտաբով, ովքեր երբեմն մրցույթներ են կազմակերպում և աշխատանքի են ընդունում այնպիսի անձանց, ովքեր ցուցաբերում են հիանալի արդյունքներ մրցույթի ժամանակ, բայց չունեն ոչ դիպլոմ, ոչ էլ սետիֆիկատ:

Հետևություններ

Ինչ քնություններ էլ որ հանձնեք, ինչ թեստեր էլ որ հանձնեք, պարզապես հիշեք, որ դա առաջին հերթին անում եք ձեր սեփական գիտելիքները և ունակությունները ստուգելու համար: Որովհետև ուր էլ որ գնաք, ինչ էլ ներկայացնեք, դա մաքսիմում կարող է դիտվել որպես առավելություն։

Միևնույնն է, ձեր գիտելիքներն ու ունակությունները մինչև չստուգեն, մինչև դրանք չբավարարեն պահանջները, դժվար ձեզ աշխատանքի ընդունեն միայն նրա համար, որ դուք ունեք ինչ որ թուղթ։

Իսկ նրանք, ովքեր երբևիցե անդամագրված են եղել, կարող են հանձնել բոլոր թեստերն ու ձեռք բերել համապատասխան սերտիֆիկատն օնլայն, այստեղ՝ quiz.galent.am:

Կրկին, պարզապես իմացեք, որ դա առաջին հերթին անում եք ձեր իրական ունակություններն ու գիտելիքները ստուգելու համար:


13.10.2016
5788