Հեղինակ

Ողջույն հարգելի այցելու, իմ անունն է Գասպար Գալենտերյան: Քանի որ Weber.am և Galent.am կայքերում բավականին մանրամասն գրել էի իմ մասին, այդ իսկ պատճառով այստեղ կնշեմ միայն այնպիսի փաստեր, որոնք կարող են օգտակար լինել ընթերցողների համար:

Gaspar Galenteryan

Նախ նշեմ, թե ինչի համար է նախատեսված այս բլոգը և որքանով այն կարող է ծառայել Ձեզ, որպես օգտակար ռեսուրս: Բլոգը հետապնդում է հետևյալ նպատակը. իմ՝ իրար հետ սերտ կապակցված, պրոյեկտների վերաբերյալ մատակարարել ինֆորմացիա և օգտակար նյութեր:

Այն կցված է Galent.am պրոյեկտին, որը հիմնական լծակ հանդիսացող պրոյեկտն է մնացյալ՝ իրար հետ սերտ կապակցված, պրոյեկտների համար և շարժվում է IT ոլորտի ամենաինտենսիվ զարգացող ճյուղերի ուղղությամբ՝ ծրագրավորում, օնլայն բիզնես: Հետևաբար բլոգում պարբերաբար կտեղադրեմ վերոնշյալ ճյուղերին վերաբերվող նյութեր իմ փորձից։ Եթե Դուք նույն ուղղությամբ եք շարժվում, ապա մենք գտնվում ենք նույն նավի մեջ։ Հետևեք բլոգին, հուսամ այն հնարավորինս օգտակար կլինի:

Նոր նյութեր ավելանալու դեպքում, բաժանորդները ստանում են նամակ իրենց էլ. փոստի հասցեին։ Ցանկացած անվճար կուրս ձեռք բերելու կամ կայքում անդամագրվելու դեպքում, Դուք ավտոմատաբար բաժանորդագրվում եք կայքի նամակագրությանը և ցանկացած ժամանակ, իհարկե, կարող եք չեղարկել Ձեր բաժանորդագրումը և այլևս չստանալ տեղեկատվական նամակներ:

Մարդիկ, ովքեր ոգեշնչում են ինձ

Պատմության ընթացքում եղել են մարդիկ, ովքեր հայտնի են իրենց արած գործերով: Ոմանց մասին չգիտենք, ոմանց մասին էլ ցանկանում ենք իմանալ ամեն ինչ: Այժմ կնշեմ մի քանիսի անունները, ում մասին ամեն ինչ իմանալը, բացի հետաքրքիր լինելուց, նաև օգտակար է և ոգեշնչող:

  1. Լեոնարդո դա Վինչի
  2. Նիկոլա Տեսլա
  3. Սթիվ Ջոբս
  4. Իլոն Մասք

Այս մարդկանցից ես իրականում շատ բան եմ սովորել: Կիրառել և շարունակում եմ կիրառել իմ անձնական փորձում այն, ինչը ընդգրկում է իմ անձնական հետաքրքրությունները և կարող է օգտակար լինել:

3 գիրք

3 գիրք, որոնք ժամանակին ռեվոլուցիոն ազդեցություն ունեցան ինձ վրա: Գրքերը լսել եմ աուդիո տարբերակով և ռուսերեն լեզվով: Կա՞ն արդյոք այդ գրքերը հայերեն լեզվով, թե ոչ, տեղյակ չեմ: Ամեն դեպքում, կարող եք փնտրել գրադարաններում, գրքերի խանութներում կամ համացանցում։ Ես այժմ կտեղադրեմ հղումները ստորև:

  1. Роберт Кийосаки - Богатый папа, бедный папа
  2. Наполеон Хилл - Думай и Богатей!
  3. Брайан Трейси - Достижение максимума

Կան շատ ու շատ այլ օգտակար գրքեր, որոնք ընթերցել/լսել եմ, քաղել եմ օգտակար արժեքներ, որոնք նույնպես արժե հաշվի առնել, բայց այս 3 գրքերը ֆունդոմենտալ գիտելիքների շտեմարան են և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լուրջ բարձունքների հասնել իրենց կյանքում:

Այսպիսով, հաջողություն եմ մաղթում:
Հարգանքներով՝ Գասպար Գալենտերյան:


Ունե՞ք հարցեր, առաջարկներ, համեցեք։

Բոլոր հարցերն ուղարկեք [email protected] էլ․ փոստի հասցեին, իսկ առաջարկների համար պարզապես կապվեք մեզ հետ:

ԶԼՄ-ների համար մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել այստեղ: