Պրոյեկտներ

Այստեղ ներկայացված են իմ և առհասարակ «Գալենտ» ընկերության կողմից առաջարկվող այն պրոյեկտները, որոնք վերաբերվում են IT ոլորտին:

1. Photoshop.am - այս պրոյեկտը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս լավ տիրապետել Photoshop ծրագրին:

Այդ ծրագիրը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով, օրինակ՝ դիզայներական, վեբ դիզայնում նաև շատ ակտիվ կիրառվում է, նկարչական և լուսանկարչական նպատակներով կարելի է օգտագործել և այլն...

2. Weber.am - այդպես էլ կիսատ մնաց այս պրոյեկտը, քանի որ նրանք, ովքեր խորանում են վեբ ծրագրավորման և առհասարակ ծրագրավորման աշխարհում, անգլերեն սովորում են այնքան, ինչքան որ պետք է, իսկ անգլերեն լեզվով ռեսուրսները շատ են։

Հետևաբար իմաստ չուներ շարունակել և մշակել այլ հայերեն տեղեկատուներ՝ կապված ծրագրավորման լեզուների հետ։ Ամեն դեպքում, սա հիանալի տեղեկատու է հայերեն լեզվով, որը նախատեսված է սկսնակ վեբ ծրագրավորողների համար:

3. Galent.am - այս պրոյեկտը իմ մեծ ներդրումների հիմնական արդյունքն է, որը ցանկացած մարդու հնարավորություն է տալիս առցանց սովորել թվային դիզայն, վեբ նախագծում, ծրագրավորում, ծանոթանալ օնլայն բիզնեսի հիմունքներին` առաջին քայլեր բիզնեսի աշխարհում, մարքեթինգ համացանցում և այլն․․․

Բացի դրանից, կայքում առկա կուրսերն անցնելուց հետո, մարդիկ իրենց անձնական պրոյեկտը ստեղծելու մեծ պոտենցիալ են ձեռք բերում: