Ինչպե՞ս ֆորմատավորել համակարգիչը

Ցանկացած մարդ, ով հաճախ է օգտվում համակարգչից, երբեմն առընչվում է տարբեր ծրագրային խնդիրների հետ, բայց չի կարողանում ինքնուրույն շտկել այդ խնդիրները և լիարժեք օգտվել համակարգչի հնարավորություններից։ Հատկապես նրանք, ովքեր ցանկանում են մասնագիտանալ IT ոլորտում, սովորել ծրագրավորում, պետք է տիրապետեն համակարգչային որոշ գիտելիքների, որպեսզի առաջ շարժվելն ավելի հեշտ լինի։ Այս կուրսի վիդեոդասերը դիտելուց հետո կլրացվեն այդ բացերը, որոնք կապված են համակարգչային գիտելիքների հետ և այլևս «Դուք»-ով չեք խոսի համակարգչի հետ։

Կուրսի ընթաքում կսովորեք ֆորմատավորել և նորովի տեղադրել Windows օպերացիոն համակարգը Ձեր համակարգչում, կարգավորել այն և օպտիմիզացնել համակարգչի աշխատանքը։

Windows-ի տեղադրում, ֆորմատավորում

Կծանոթանաք Taskbar-ի, Startup-ի, Start menu-ի, Explorer-ի կարգավորումներին, կկարողանաք կարգավորել մուտքագրման լեզուներն ու օրացույցը, կսովորեք տեղադրել և ջնջել ծրագրեր, կսովորեք ապահովագրել կարևոր ֆայլերը Ձեր համակարգչում և կծանոթանաք մի շարք այլ հմտությունների, որոնց շնորհիվ կբարձրացնեք Ձեր արդյունավետությունը համակարգչով աշխատելիս։

Կարևոր է իմանալ նաև այն մասին, որ օգտագործելով SSD, որտեղ որ տեղադրվում է օպերացիոն համակարգը-ը, զգալիորեն կարագացնեք համակարգչի աշխատանքը:

HDD, SSD, SSD M.2

Կուրսը կարող եք գտնել այստեղ՝ Համակարգչային գիտելիքներ։ Արդյունքում Ձեր ձեռքը կհայտնվի Ձեր համակարգչի զարկերակին։

Չմոռանաք վերջում թողնել Ձեր թագավորական կարծիքը կուրսի վերաբերյալ և ձեռք բերել կուրսին կից բոնուսային վիդեոդասը։


08.11.2021
2288