Աուդիո և վիդեո ֆայլերի բոլոր ֆորմատների սպասարկումը Windows-ում
Հավանաբար առընչված կլինեք այն խնդրի հետ, երբ որոշ ֆորմատներով վիդեո ֆայլը չեք կարողանում դիտել համակարգչում, օրինակ՝ iPhone-ով նկարահանած վիդեոները Windows օպերացիոն համակարգում։
Ամբողջ խնդիրը նրանում է, որ Windows ՕՀ-ն չի սպասրկում բոլոր ֆորմատները աուդիո և վիդեո ֆայլերի համար։ Որպեսզի հնարավոր լինի նվագարկել բոլոր ֆորմատի աուդիո և վիդեո ֆայլերը, անհրաժեշտ է տեղադրել համակարգչում կոդեկներ, որոնք կսպասարկեն չսպասարկվող աուդիո և վիդեո ֆայլերի ֆորմատները։
Դրա համար կարող ենք տեղադրել K-Lite Codec Pack ծրագիրը մեր համակարգչում։ Ստորև գտնվող վիդեոյում ցուցադրվում է, թե ինչպես ներբեռնել և տեղադրել ծրագիրը՝ նշելով անհրաժեշտ կարգավորումները։
Ծրագրում ներառված է նաև նվագարկիչ, որն ավելի բազմաֆունկցիոնալ է, քան Windows-ում ի սկզբանե առկա նվագարկիչները։

Ինչպե՞ս ֆորմատավորել համակարգիչը

Սովորում ենք աշխատել Clipboard-ի հետ

Սովորում ենք աշխատել արխիվների հետ