IT ընկերության աշխատակազմն առանց պանիր ծախողի օգնականների
Քանի դեռ ամեն ինչ չի ավտոմատիզացվել, ընկերության աշխատակազմն իմ կարծիքով ամենակարևոր սեգմենտներից մեկն է, որը լուրջ ուշադրության կարիք ունի։
Ոնց էլ լինի, հանդիպած կլինեք այնպիսի ընկերությունների կամ միգուցե աշխատել եք այնպիսի ընկերություններում, որտեղ աշխատակիցները անում են գրեթե ամեն ինչ, բացի աշխատելուց։ Իհարկե դա լուրջ խնդիր է ընկերության համար, սակայն տվյալ կարգավիճակին հասնելն ունի իր պատճառները, որոնք չկանխելու դեպքում, մի շարք ընկերություններ տարիների ընթացքում լուծարվում են կամ լավագույն դեպքում չեն հասնում լուրջ հաջողությունների։
Եթե Դուք մտադրված եք հիմնադրել ընկերություն կամ ունեք արդեն գործող ընկերություն և ցանկանում եք, որպեսզի Ձեր ընկուրությունը հասնի լուրջ արդյունքների, ապա շարունակեք ընթերցել այս նյութը։ Հուսամ օգտակար ընդգծումներ կանեք Ձեզ համար։
Սկսենք նրանից, թե ինչու ինձ մոտ ցանկություն առաջացավ հայտնել իմ կարծիքն այս հարցի շուրջ։ Այժմ կբերեմ օրինակ իմ անձնական փորձից, որի հիման վրա էլ կանենք մի շարք ընդգծումներ և հետևություններ։
Կարծում եմ, որ բոլորիս հայտնի է idram վճարային համակարգը։ Հայտնի է նաև, որ idram վճարային համակարգը հնարավոր է ինտեգրել ինտերնետ խանութների հետ՝ օնլայն տարբերակով վճարումներ ընդունելու նպատակով։
Սովորաբար ցնկացած վճարային համակարգ, որն ինտեգրված է ինտերնետ խանութների հետ, աշխատում է հետևյալ մեխանիզմով․
ինտերնետ խանութի կողմից ներկայացվում է ինֆորմացիա ընկերության բանկային հաշվեհամարի վերաբերյալ և մի քանի այլ տվյալներ, իսկ վճարային համակարգի կողմից տրամադրվում է API, որի միջոցով ծրագրավորողներն ինտեգորում են տվյալ ծառայությունն իրենց ինտերնետ խանութի հետ։
Բոլոր կատարված վճարումների արդյունքում վճարված գումարը փոխանցվում է վճարային համակարգի հաշվեհամարին, որից հետո վճարային համակարգի կողմից պահվում է միջնորդավճար (սովորաբար 3% է կազմում) ծառայության մատուցման համար և մնացյալ գումարը փոխանցվում է ընկերության հաշվեհամարին։
Սովորաբար այս ամբողջ գործընթացից հետո, վճարային համակարգերի կողմից էլ․ փոստի միջոցով ծանուցում է գալիս ընկերության էլ․ փոստի հասցեին, որ ամեն ինչ նորմալ է և փոխանցվել է այսքան գումար։ Բայց idram-ի կողմից ծանուցումներ չեն գալիս ու ընկերության աշխատակիցները պետք է ամեն ամսվա սկզբին մոտենան idram-ի համապատասխան գրասենյակ, ստորագրեն ինչ որ թուղթ-թղթաբանություն, որպեսզի գումարը փոխանցվի։
Դա, իհարկե, ողջունելի չէ, որովհետև այս թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ոչ մի նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերություն չի աշխատում այս մեխանիզմով։ Օրինակ՝ Arca վճարային համակարգի միջոցով ստացված գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է ընկերության հաշվեհամարին ավտոմատաբար, իսկ այլ վճարային համակարգերի կողմից, օրինակ՝ Яндекс Деньги, PayPal, Stripe, փոխանցվում է րոպեների ընթացքում։
Իմ դեպքում, երբ որ բացատրեցի idram-ի աշխատակիցներին, թե ինչու դա ողջամիտ տարբերակ չէ, նրանցից մեկը նշեց, որ դա բանկի պահանջնէ, չնայած, զարմանալի է, թե ինչու պետք է բանկը միայն իրենցից պահանջի նման գործողությունների հերթականություն, իսկ մնացածից՝ ոչ։ Մյուսը մեղքը գցեց աուդիտորի վրա, մեկ այլ աշխատակից մեկ այլ պատճառ հայտնեց ու այդպես էլ խնդիրը մնաց օդի մեջ՝ չլուծված:
Աշխատակիցներից մեկն էլ նշեց, իբր ես միակ հաճախորդն եմ, ով դժգոհություն է հայտնում տվյալ հարցի շուրջ (ինչը խելքին մոտ չէ), չգիտակցելով, որ 1-ին՝ IT ոլորտում պետք է աշխատեն IT ոլորտի մասնագետներ, ոչ թե մթերային խանութի, 2-րդ՝ ցանկացած ընկերություն, հատկապես՝ IT ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, պետք է ձգտեն անդադար կատարելագործմանը, որպեսզի կարողանան պահպանել իրենց մրցունակությունը և նավից դուրս չմնան այնպես, ինչպես բջջային օպերատորները, որոնք այլևս չեն կարողանում դիմակայել սոց․ ցանցերի տարածման ալիքին:
Երբ շուկայում հայտնվեն (ու վաղ, թե ուշ, կհայտնվեն) ավելի արժանի մրցակիցներ, ովքեր կառաջարկեն ծառայությունների մատուցման ավելի բարենպաստ պայմաններ, բնականաբար իմ պես մի շարք գործարարներ կսկսեն համագործակցել այդպիսի ընկերությունների հետ։ Այդպես եղավ այն ժամանակ, երբ Web Money-ի կոմունիստական պայմանների պատճառով մի շարք ընկերություններ հրաժարվեցին Web Money-ից և սկսեցի աշխատել Яндекс Деньги-ի հետ:
Քանի դեռ ոմանք մտածում են, թե ինչպես կարելի է քոփի անել այս կամ այն բիզնես մոդելը, օրինակ՝ Web Money-ն կամ Яндекс Деньги-ն, այդ ընդացքում PayPal-ը, Google-ը, Amazon-ը, Apple-ը, Samsung-ը և մի շարք այլ առաջատար ընկերություններ IT ոլորտում անդադար նորարարություններ են անում էլեկտրոնային վճարումների հետ կապված, շուկայում հայտնվում է Blockchain համակարգը և Bitcoin-ը, որ ամբողջությամբ հեղափոխում է վճարումների հետ կապված ամբողջ մեխանիզմները, զերծ մնալով հաշվապաների և այլ աշխատակիցների միջամտությունից։ Իսկ այդ համակարգը քոփի անելու համար շատերի ուղեղը չի էլ հասնում, ինչը որ միանշանակ ողջունելի է:
Եթե իրենց նման մտածեր Space X-ի աշխատակազմը, ապա ընկերության հրթիռները չէին կարողանա վայրէջք կատարել այնպես, ինչպես մնացած բոլոր հրթիռները չեն կարողանում։ Բայց ընկերության հիմնադիրը Իլոն Մասքն է, ում շնորհիվ էլ ընկերության աշխատակազմը ձգտում է անդադար կատարելագործմանը, ինչի հետևանքով էլ Space X-ը դառձավ Space X:
Աշխատակազմի և կառավարական անձնակազմի գործողությունների հետևանքով է, որ idram-ը երբեք չի դառնա Яндекс Деньги, Яндекс-ը երբեք չի դառնա Google և այդպես շարունակ․․․
Եթե ցանկանում ենք ունենալ իսկապես մրցունակ և հաջողված ընկերություն, ապա այս մանրուքների վրա հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ցանկացած ընկերության հինական նպատակն է մատուցել իր ծառայություններն այնքան լավ, որքան դա հնարավոր է, որպեսզի կարողանա պահպանել իր մրցունակությունը և հասնել լուրջ նվաճումների, ինչից էլ բխում է ընկերության եկամուտների չափը։
Եթե դիտարկենք ամբողջ աշխարհի մասշտաբով, ապա կնկատենք, որ համեմատաբար այլ ընկերությունների, IT ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններն ավելի ճկուն են ու անդադար ձգտում են նորարարությունների, քանի որ տեխնոլոգիաներ օգտագործելու հիմնական նպատակն է այս կամ այն մեխանիզմը տեղափոխել ավելի բարձր մակարդակի, ոչ թե մտածել, որ կա ինչ որ ընկերություն, ուրեմն մենք էլ կարող ենք նույնը անել Հայաստանում՝ լինելով տվյալ ընկերության թերի և կիսագրագետ քոփին։
Շատ ու շատ խնդիրներ կան նաև այլ ոլորտներում։ Օրինակ՝ ինտերնետ բենքինգ ծառայությունից օգտվելիս, գրեթե բոլոր Հայաստանյան բանկերը, որոնք տրամադրում են նման ծառայություններ, թերանում են, քանի որ փոխանցումները և դրանց վիճակագրությունները տեղի չեն ունենում real time տարբերակով։ Ինչը պատճառ է հանդիսանում չափից շատ աշխատակիցներ ունենալու համար և մի շարք խոչընդոտներ է առաջացնում հաճախորդների համար։
Այսպիսի փաստերը հաշվի առնելով, մրցակիցների թերությունների շնորհիվ ցանկացած ոլորտում կարելի գրավել շուկան բառից լայն իմաստով, ինչպես դա արեց Google-ը որոնողական համակարգերի հետ մրցակցելով, ինչպես դա արցե Tinkoff օնլայն բանկը՝ մրցակցելով առաջատար, բայց հինավուրց բանկային մեխանիզմների հետ:
Իհարկե, Հայաստանում կան որոշ IT ընկերություններ, ովքեր ծնունդ են առել Հայաստանում, աշխատում են միջազգային կամ լոկալ շուկայում և չեն հանդիսանում ոչ մի ընկերության թերի քոփին։ Այդպիսի ընկերություններից կարելի է օրինակ վերցնել այնպես, ինչպես օրինակ ենք վերցնում ոլորտի առաջատար ընկերություններից միջազգային մասշտաբներով։
Ինչպե՞ս են վաստակում մեծ գումարներ համացանցում
Lancer.am պրոյեկտի բոլոր նրբությունները
Արդյունավետ աշխատանք փաստաթղթերի հետ