Lancer.am պրոյեկտի բոլոր նրբությունները

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Lancer.am կայքն այլևս չի գործում, բայց այս նյութն ընթերցելուց հետո, կարծում եմ կկարողանաք որոշ հետևություններ անել և փորձել Ձեր ուժերը որպես ֆրիլանսեր՝ ֆրիլանսերների աշխատաշուկայում։

2016 թվականի սկզբերին պլանավորել էի ստեղծել մի պրոյեկտ, որը կնպաստի աշխատաշուկայի մակարդակի բարձրացմանը՝ հատկապես IT ոլորտում: Դա Lancer.am պրոյեկտն է, որը թողարկվեց սույն թվականի նոյեմբերի 12-ին, Global Media Lab-ի կողմից կազմակերպված «Business & HR Forum 2016» կոնֆերանսի ժամանակ, Մոսկվա կինոթատրոնում:

Lancer.am presentation

Պրոյեկտն ի սկզբանե թողարկվեց մինիմալ ֆունկցիոնալով, իսկ քանի որ այն հեռանկարային է, ընթացքում կկատարելագործվի ֆունկցիոնալը: Պլանավորվում է նաև պրոյեկտն ակտիվ գովազդել միջազգային շուկայում, որպեսզի կայքի օգտատերերը կարողանան կատարել պատվերներ միջազգային շուկայից և վաստակեն ավելի շատ գումար: Չէ՞ որ, ժամանակակից կոմունիկացիոն միջոցները դա լիովին թույլ են տալիս:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչու այն կաշխատի միջազգային շուկայում, բանը նրանում է, որ Հայաստանում աշխատուժն ավելի ցածր գնային քաղաքականություն ունի, քան միջազգային շուկայում, իսկ ինժեներական անձնակազմը զգալիորեն տարբերվում է, ունենալով ավելի համոզիչ պոտենցիալ և ունակություններ:

Սա հիմնական պատճառն է, որը մոտիվացնում է աշխատել այս պրոյեկտի շուրջ և զարգացնել այն՝ հասցնելով ավելի բարձր մակարդակի:

Հայաստանի բնակիչների մեծամասնությունը դեռ ծանոթ չեն աշխատանքային այս սկզբունքին, մինչ դեռ ԱՄՆ-ում, Եվրոպայում և մի շարք այլ երկրներում գնալով ավելի ու ավելի է տարածվում այս մոտեցումը աշխատաշուկայում։

Այժմ կփորձեմ հակիրճ նկարագրել, թե ինչ է ներկայացնում իրենից Lancer.am պրոյեկտը և ինչքանով կարող է այն օգտակար լինել Ձեզ:

Գործատու

Employer

Իմ պատկերացումներով ֆրիլանսինգն ապագան է աշխատաշուկայի, քանի որ գնալով էլ ավելի շատ մասնագետներ են ինտեգրվում IT ոլորտի հետ ու դա միայն ողջունելի է: Օրինակ՝ եթե հարկավոր է թարգմանել որոշակի ծավալ ունեցող տեքստ, դրա համար պետք չէ աշխատանքի ընդունել ինչ որ մեկին, քանի որ ամեն օր պետք չեն լինելու թարգմանություններ կատարել։ Կարելի է վարձել ինչ որ անհատի, այսինքն՝ ֆրիլանսերի, հանձնարարել նրան տվյալ առաջադրանքը և կատարելու դեպքում վճարել։

Նույնն էլ մնացած առաջադրանքները, որոնք կարող են կապված լինել վիդեոմոնտաժի հետ, վեբ կայքերի պատրաստման հետ, ծրագրավորման և դիզայներական լուծումներ գտնելու ժամանակ ու մի շարք այլ դեպքերում կարելի է գտնել համապատասխան ֆրիլանսերի Lancer.am կայքում և իրականացնել բազմատեսակ գործարքներ:

Ֆրիլանսերների հետ կապվելու համար, պարզապես հարկավոր է գրանցվել կայքում: Կարող եք նաև տեղադրել պատվերների վերաբերյալ հայտարարություններ, այնուհետև ֆրիլանսերները կարձագանքեն, որից հետո կկարողանաք ընտրություն կատարել և հանձնարարել առաջադրանքը նրան, ում ցանկանում եք:

Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ նույնպես հնարավոր է տեղադրել կայքում, եթե Ձեզ հարկավոր են աշխատակիցներ մշտական սկզբունքով:

Սա, ինչ վերաբերվում էր նրան, թե շատ ու շատ դեպքերում ինչքանով է ձեռնտու գործատուներին աշխատել ֆրիլանսերների հետ, մշտական աշխատակիցների փոխարեն:

Ֆրիլանսեր

Freelancer

Իրականում, որպես ֆրիլանսեր աշխատելն ավելի նպատակահարմար է, քանի որ պարտավոր չես ամեն օր արթնանալ նույն ժամին, գնալ աշխատանքի և վերադառնալով, մտածել, որ հաջորդ օրը կրկին պետք է գնալ աշխատանքի, այդ իսկ պատճառով չի կարելի դուրս գալ երկրից ու մի շարք այլ ոչ ցանկալի երևույթներ։

Բավական է վերցնել պատվերներ, կատարել դրանք և ճանապարհորդության ընթացքում վայելել վաստակած գումարը։ Ի՞նչը կարող է ավելի ցանկալի ապրելակերպ հանդիսանալ ցանկացած մասնագետի համար, եթե ոչ ֆրիլանսինգ լայֆ սթայլը։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Lancer.am կայքն այլևս չի գործում, բայց այս նյությ ընթերցելուց հետո, կարծում եմ կկարողանաք որոշ հետևություններ անել և փորձել Ձեր ուժերը որպես ֆրիլանսեր՝ ֆրիլանսերների աշխատաշուկայում։


18.11.2016
5921