GALENT Trainings-ի բացման արարողությունը 4 ամյակի կապակցությամբ

Ողջույն հարգելի ընթերցող: Galent.am-ն այժմ մատուցում է նաև պրոֆեսիոնալ թրեյնինգներ թիրախային մասնագիտական ուղղվածություններով: Այս սեգմենտի կյանքի կոչումն իրականացվեց պրոյեկտի 4 ամյակի կապակցությամբ։

Քո սկիզբը GALENT-ի հետ

Կազմակերպվեց նաև բաց դաս, որի ընթացքում քննարկվում էր, թե ինչպես են թողարկվում ինտերնետ պրոյեկտները:

Քննարկում և մեկնաբանում էինք ինտերնետ պրոյեկտների աշխատանքի համար պատասխանատու հիմնական սեգմենտները, որոնք ցանկացած պրոյեկտ կյանքի կոչելուց պետք է հստակ ձևավորված լինեն և աշխատեն հնարավորինս ճկուն մեխանիզմներով, որպեսզի պրոյեկտը հնարավորինս արդյունավետ եղանակով թողարկվի և աշխատի:

Բաց դասի ժամանակ անդրադարձանք այս 7 հիմնական սեգմենտներին.

  1. UX և UI դիզայնի կարևորությունը ինտերնետ պրոյեկտներում (Design & Branding):
  2. Տվյալների բազաների դերը (Databases)։
  3. Ինտերնետ պրոյեկտներում օգտագործվող հիմնական տեխնոլոգիաները (Internet Technologies):
  4. Ծրագրավորման լեզուներ և վճարային համակարգեր (E-commerce)։
  5. Արդյունավետ պլանավորում և կառավարում (Project management)։
  6. Ինտերնետ պրոյետների գրանցումն օրինական դաշտում (Accounting):
  7. Թվային մարքեթինգ (Digital marketing):

Միայն երևի թե չանդրադարձանք Internet of things թեմային, որը նույնպես շատ կարևոր է ու CRM համակարգերի մասին պարզապես մակերեսորեն խոսեցինք, չնայած նրան, որ սա ավելի կարևոր թեմա է, քան մարքեթինգի թեման:

Ամեն դեպքում, ամեն ինչ շատ բովանդակալից էր և ամենակարևորը, որ մասնակիցները գտան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մանրամասն ներկայացվեց նաև GALENT պրոյեկտի նոր սեգմենտը՝ GALENT Trainings-ը:

GALENT Trainings-ի մասին ավելի մանրամասն տեղեկանալ և առաջարկվող ծառայություններից կարող եք օգտվել այստեղ՝ trainings.galent.am:

GALENT 4.0

GALENT պրոյեկտի 4․X ամյակը

Այո, պրոյեկտն արդեն 4 տարեկան է։ Ուղիղ 4 տարի առաջ տարվում էր աշխատանքներ այս պրոյեկտի 1-ին քայլերի ուղղությամբ։ Իսկ պրոյեկտի աշխատանքի առաջին իսկ տարվանից բազմաթիվ օգտվողներ մասնագիտացան, գտան աշխատանք, ոմանք էլ հիմնադրեցին իրենց սարթափներն IT ոլորտում։ Վերոնշյալ փաստերը ոգեշնչվելու աղբյուր հանդիսացան պրոյեկտի հետագա զարգացման և կատարելագործման հարցում: Ընդլայնվեցին մի շարք համագործակցության շրջանակներ՝ թե պրոյեկտից օգտվողների շարքում, և թե պրոյեկտի հետ համագործակցող այլ պրոյեկտների շարքում։

GALENT Partners

Կայքը միայն հայերեն լեզվով է մատուցում իր ողջ բարիքները, այդ իսկ պատճառով, եթե նրա աշխատանքի սահմանները չեն հարցնում տարածաշրջան մոլորակի վրա, միևնույնն է, բոլոր օգտվողները հայերեն իմացող անձիք են, ովքեր ոչ միայն Հայաստանի բնակիչ են, այլ նաև տարբեր երկրում ապրող, տարբեր երկրների քաղաքացիներ։

Կարևորելով մեր ուսանողների մաքսիմալ որակյալ կրթությունը՝ մենք ապահովում ենք թե՛ ավանդական և թե՛ օնլայն դասավանդումը, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ֆորմատով՝ ցուցաբերելով ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր ուսանողի։

Հիմնադրման 4 տարիների ընթացքում, Galent.am-ը ձևաորվել է ՀՀ և ԱՊՀ IT ոլորտի աշխատաշուկայի համար մրցունակ և պահանջված աշխատակիցների և բազմաթիվ սթարթափների հիմնադիրների։

4 տարվա անդադար աշխատանքի արդյունքում անվճար և վճարովի բարիքներից օգտվողների թիվը գերազանցեց 15․000-ը։ Քանի որ պրոյեկտը միայն կրթական համակարգում էր ծավալում իր գործունեությունը, ապա սա ամենամեծ կրթաական հաստատությունն է ոչ միայն Հայաստանյան համեմատականներով, այլ նաև շատ ու շատ այլ երկրների համեմատականներով։

Այս փաստերն ու ցուցանիշները ըներցողի համար գրավիչ է, դրանում ոչ մի խոսք։ Սակայն մի երիտասարդի համար, ով տանն իր սենյակում, առանց ներդրումների և առանց գործընկերների, ամբողջովին մենակ և ինքնուրույն աշխատանքներ էր տանում մի պրոյեկտի շուրջ, որն ընթացքում ռեվոլուցիոն փոփոխությունների հիմք հանդիսացավ, այս փաստերն ու ցուցանիշները ոչ միայն գրավիչ են, այլ նաև որոշում կայացնելու պատճառ դարձան, որպեսզի պրոյեկտը վերաթողարկվի նոր ֆունկցիոնալով և ավելի լայնածավալ ծառայությունների տեսականիով։

Այս պահին բացի կայքում օնլայն տարբերակով IT ոլորտի որևէ պահանջված ճյուղով մասնագիտանալուց կա նաև հնարավորություն անհատական և խմբակային ֆորմատով մասնակցել պրոֆեսիոնալ դասընացների, ձևավորվել որպես կայացած մասնագետ և գտնել աշխատանք ՀՀ-ում, նաև ՀՀ-ից դուրս՝ հանդիսանալով միջազգային շուկայի պահանջներին համապատասխան մասնագետ․․․

GALENT 4.0 coming soon

Թե ինչ ֆունկցիոնալ է սպասվում պրոյեկտի վերաթողարկումից հետո, դրա մասին կտեղեկանաք հետո, երբ որ թողարկվի պրոյեկտի նոր տարբերակը, իսկ GALENT Trainings-ին կարող եք ծանոթանալ և օգտվել առաջարկվող բարիքներից այստեղ՝ trainings.galent.am:


19.12.2018
4387