Ինչպե՞ս են վաստակում մեծ գումարներ համացանցում

Այստեղ կմանրամասնենք այն հարցը, թե ինչպես կարելի է վաստակել մեծ գումարներ համացանցում:

Այս հարցը բավականին տարածված է, հատկապես սկսնակ ծրագրավորողների մոտ, ովքեր ցանկանում են ստեղծել այնպիսի պրոյեկտ, որը կաշխատի համացանցում և կբերի մեծ գումարներ:

Օնլայն բիզնես

Ընդհանրապես գումար վաստակելու համար հարկավոր է ինչ որ բան վաճառել: Մեծ հաշվով կարելի է վաճառել երկու բան՝ ապրանք կամ ծառայություն:

օնլայն բիզնես

Համացանցում գումար վաստակելու հիմքում ընկած է էլեկտրոնային կոմերցիան, այսինքն՝ երբ մարդիկ օնլայն վճարային համակարգերի միջոցով վճարում են ինչ որ ապրանքի կամ ծառայության դիմաց: Այն բիզնես մոդելները, որոնց հիմքում ընկած է էլեկտրոնային կոմերցիան, կարելի է համարել օնլայն բիզնես:

Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ դառնա, դիտարկենք մի քանի վառ օրինակ։ Վերցնենք ամենախոշոր ինտերնետ ընկերությունները և հասկանանք, թե ինչ և ինչպես են նրանք վաճառում:

Օրինակ 1-ին

Դիտարկենք Google-ի բիզնես մոդելը։ Սա մեծ որոնողական համակարգ է, որտեղ միլիարդավոր մարդիկ օրեկան փնտրում են այս կամ ինֆորմացիան:

Google-ն ունի մի շարք վճարովի ծառայություններ, բայց հիմնական եկամուտի աղբյուրը գովազդի վաճառքն է: Այսինքն՝ այս ընկերությունը մատուցում է ծառայություն, որը իրենից ներկայացնում է գովազդ ու միլիոնավոր անհատներ և ընկերություններ դրա դիմաց վճարում են մեծ գումարներ:

Ստացվում է այնպես, որ Google-ը մատուցում է երկու հիմնական ծառայություն: Առաջինը դա որոնողական համակարգն է, որն ըստ երևույթի անվճար ծառայություն է, իսկ երկրորդը դա գովազդի վաճառքն է։ Ինչքան շատ մարդ կօգտվի որոնողական համակարգից անվճար, այնքան շատ մարդ կվճարի գովազդի դիմաց, որպեսզի այն անվճար ծառայությունից օգտվողներին ցուցադրվի իրենց գովազդը և ձեռք բերեն նոր հաճախորդներ:

Այս օրինակի հետ կապված ամեն ինչ պարզ էր կարծում եմ: Այնումանեայնիվ, պատկերացնենք, թե ինչ հսկայական աշխատանք է կատարում Google-ը և կարելի է նկատել, որ այս ընկերության հիմնական նպատակը այն չէ, թե ինչքան գովազդ կվաճառի ընկերությունը, դա միայն եկամուտի աղբյուրն է: Այս ընկերությունը իսկապես փոխում է այն ամենը, ինչը փոփոխության կարիք ունի:

Օրինակ 2-րդ

Դիտարկենք բոլորիս քաջ հայտնի Facebook սոց․ ցանցը: Այս բիզնես մոդելը աշխատում է նույն պրինցիպով, ինչպես աշխատում է Google-ը, սակայն տրամադրվող անվճար ծառայությունը ոչ թե որոնողական համակարգ է, այլ մարդկանց միջև հնարավորինս արդյունավետ կապ ստեղծելը:

Ստացվում է այնպես, որ ինչքան որակյալ լինեն Facebook-ի կողմից տրամադրվող անվճար ծառայությունները, այնքան շատ օգտատեր կունենա սոց․ ցանցը, հետևաբար ավելի շատ ընկերություններ կփորձեն օգտվել վճարովի և անվճար գովազդ տարածելու մեթոդներից, որի շնորհիվ էլ այս բիզնես մեխանիզմը կունենա մեծ եկամուտներ:

Օրինակ 3-րդ

Այժմ դիտարկենք այնպիսի բիզնես մոդել, որը վաճառում է ոչ թե ծառայություն, այլ ապրանք: Ամենավառ օրինակն այս բնագավառում amazone.com ինտերնետ խանութն է, որը ժամանակին սովորական գրքերի խանութ էր, իսկ այժմ այնտեղ կարելի է գնել գրեթե ամեն ինչ:

Ինչո՞վ է տարբերվում այս ինտերնետ խանութը մնացածից: Որ այնտեղ ոչ թե տարբեր տեղերից գնում են ինչ որ ապրանքներ և փորձում են վաճառել դրանք ավելի թանկ գնով, այլ աշխատում են անմիջապես արտադրողների հետ՝ առանց միջնորդ:

Այնպես է ստացվում, որ գներն էլ են իրենց մոտ համեմատաբար ավելի ցածր, հետևաբար գնորդներն էլ են ավելի շատ: Կազմակերպելով նաև առաքում գրեթե ամբողջ աշխարհի մասշտաբով, այս ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը համապատասխան շուկայում:

Իհարկե amazone-ը տրամադրում է նաև վճարովի ծառայություններ ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում, բայց հիմնական եկամուտի աղբյուրը ապրանքների վաճառքից մնացած տոկոսներն են:

Այլ օրինակներ

Կան նաև այլ մեխանիզմներ օնլայն բիզնեսի աշխարհում: Ոմանք տրամադրում են ծառայություններ թիմային աշխատանքի և պրոյեկտների պլանավորման բնագավառում, ոմանք հաճախորդների սպասարկման բնագավառում են ծառայություններ մատուցում, ոմանք էլ մարկետինգի բնագավառում են տրամադրում ծառայություններ ու անհրաժեշտ գործիքներ և այլն․․․

Թե ինչ կվաճառեք համացանցում Դուք, չգիտեմ, բայց, եթե ցանկանում եք վաստակել մեծ գումարներ, ապա ձգտեք հնարավորինս մեծ քանակով վաճառել Ձեր ապարնքները կամ ծառայությունները:

Եթե մտադրված եք վաճառել ծառայություն, ապա կապ չունի՝ Ձեր ծառայությունները կվաճառեք անհատներին, թե ընկերություններին, կարևորը, որ այն լուծի ինչ որ խնդիրներ և լինի հնարավորինս օգտակար։

Որքան արդյունավետ լինեն տրամադրվող ծառայությունները, որքան շատ խնդիրներ լուծեն դրանք և որքան օգտակար լինեն դրանք, այնքան շատ մարդ կվճարի դրա դիմաց:

Ժամանակի ընթացքում այնպես էր ստացվել, որ ես ձայնագրել էի մի փադքասթ, որտեղ խոսում էի նաև այն մասին, թե ինչպես կարելի է ստեղծել ռեվոլուցիոն սթարթափ, որը կփոխի շատ բաներ և բնականաբար կբերի նաև մեծ եկամուտներ:

Եթե հետաքրքրում է, կարող եք լսել այդ փադքասթը մեր YouTube-յան ալիքում, իսկ մանրամասն ինֆորմացիա փադքասթի վերաբերյալ կարող եք գտնել այստեղ:


18.01.2017
6897